Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սփյուռքի ֆինանսական հոսքերը, լոբբիստական բուռն աշխատանքը արդյունք է տալիս

Սփյուռքի ֆինանսական հոսքերը, լոբբիստական բուռն աշխատանքը արդյունք է տալիս
16.10.2020 | 13:19

«Փաստը» գրում է.

«Արցախում ընթացող պատերազմը գրեթե բոլոր հարթակներում գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները կտրուկ մի կողմ թողեց՝ դառնալով յուրատեսակ կոնսոլիդացիայի հիմք։ Այս օրերին շատ է խոսվում ռազմաճակատից զատ նաև միջազգային և դիվանագիտական ճակատներում կազմակերպված պայքար տանելու մասին։ Հանուն արդարության պետք է փաստել, որ ներկա փուլում հայաստանյան ընդդիմությունն իր հերթին հայրենիքի անվտանգության ընդհանուր գործում իր բոլոր հնարավորություններն ու միջազգային կապերը ի նպաստ է դրել, որ տեղեկատվական համապատասխան չափաբաժին ապահովվի՝ ճշմարտությունը տեղ հասցնելու նպատակով։


Այս ընթացքում բավական ակտիվ են ու մեծ ծավալի աշխատանք են իրականացնում արտերկրում գործող հայկական կազմակերպությունները, անհատներն ու լոբբիստական խմբերը, որոնք անգնահատելի աշխատանք են տանում իրենց երկրներում։ Դրա արդյուքն են ոչ միայն մարդաշատ բողոքի ակցիաներն ու երթերը, Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստացվող ֆինանսական հոսքերը, այլև լոբբիստական բուռն աշխատանքը՝ աշխարհին ճշմարտությունը հասցնելու և դա առարկայացնելու համար։


Փաստն այն է, որ արդեն իսկ առանձին երկրների խորհրդարաններ ընդունել են Թուրքիայի ռազմական միջամտությունը, ահաբեկիչների ներգրավումը դատապարտող բանաձևեր։ «Փաստի» տեղեկություններով, առաջիկայում նման բանաձևեր կընդունեն նաև այլ երկրների խորհրդարաններ: Վերջապես, մյուս կողմից, այն հանգամանքը, որ որևէ երկրի օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետությունը ճանաչելու բանաձև, անկախ դրա վերջնական ելքից, արդեն իսկ խոսուն է»:

Դիտվել է՝ 4452

Մեկնաբանություններ